Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչմեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջումէին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենցծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էինբոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենցգեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետնրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալարկանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանքուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ

փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերըտխուր են։Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իրխաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապըգալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացածհարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռումէր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեցփշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենքտոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլփաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետդիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որպետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:

բուրմունք-հոտ

խորհդավոր-գաղտնիք  պահող

 

  1. Բարդ բառերը ընդգծի՛ր կարմիրով:

տոնածառ,  փշատերև։

3․Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դաերևում է:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջումէին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենցծաղիկների բուրմունքով։

 

  1. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Դո՛ւրս գրիր Ձմեռ պապի խոսքը:

Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը։

 

  1. Համառոտի՛ր նախադասությունները՝թողնելով միայն ի՞նչ և ի՞նչ է անում հարցերին

պատասխանող բառերը:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին:- ծառերը բողբոջում։

Փոքրիկ փշատերևը կանաչ ու դալար կանգնած էր:- փշաերևը կանաչ ու դալար կանգնած էր։

Գիշերային երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները:- Աստղերը   վառվեցին։

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ զարմանք-զարմանալ

Ուրախ — ուրախանալ

Տխուր — տխրել

Բողբոջ — բողբոջել

Կանաչ — կանաչել

Չոր — չորանալ

  1. Տրված պարզ բառերից կազմի՛ր բարդ բառեր:

Տերև, ծաղիկ, ծառ, թերթիկ, փուշ, տոն

տերևաթափ, ծաղկափուշ, տոնածառ, ծաղկաթերթիկ։

  1. Տրված բառերն ու ածանցները միացնելով կազմի՛ր ածանցավոր բառեր: Օրինակ

փոքր + իկ = փոքրիկ

Ա. Փուշ, ուրախ, խորհուրդ

Բ. Ություն, իկ, ավոր

փշիկ, խորհրդավոր, ուրախություն

 

  1. Լրացրո՛ւ բաց թողնված սյունակները.

Անտառ, ծառեր, փշիկներ, նապաստակ, գազանիկներ, սկյուռ

Եզակի Հոգնակի
նապաստակ ծառեր
սկյուռ գազանիկներ
անտառ փշիկներ

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ տրված բառերը տեղափոխելով համապատասխան

սյունակում.

Անտառ, նայումէ,  տոնածառ, խորհրդավոր, բողբոջում էին, թափվում են, դալար,

զարդարում էին, փշատերև, պատրաստվում էին, կանաչ, կաղին, գեղեցիկ, ընկույզ,

հարցնում է, գիշեր, սկյուռ, փաթիլ, փոքրիկ, զարդարված է, տխուր

 

ի՞նչ ի՞նչպիսի ի՞նչ անել
սկյուռ փոքրիկ զարդարում  էր
փշատերև կանաչ նայում    է
տոնածառ գեղեցիկ զարդարված է
նապաստակ փոքրիկ զարդարում  էր

 

 

 

 

 

 

 

 

Եղևնին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով