Ինչպես եվրոպական երկրների մեծ մասում, Պորտուգալիայում ևս ամենահայտնի տոնը հանդիսանում է Սուրբ ծնունդը, որ նշվում է դեկտեմբերի 25-ին։ Ընտանեկան շրջանում հիմնական շնորհավորանքները և տոնակատարությունները լինում են հենց Սուրբ ծննդյան օրը, դրա համար էլ ամանորը սովորաբար փոքր են նշում և ընկերական շրջանում։

Պորտուգալացիները հազվադեպ են Նոր տարին տանը նշում` նախընտրությունը տալով հասարակական վայրերում աղմուկով զբոսանքներին։ Ընթրիքը հաճախ լինում է ընկերական շրջապատում, այնուհետև խումբը գնում է փողոցային համերգների և հրավառությունների։ Կեսգիշերից հետո շատերը հաճախում են տարբեր բարեր և դիսկոտեկներ։

Ամանորը Պորտուգալիայում
MediumOrchid
Funchal Fireworks.jpg

Ավանդույթներ

  • Ինչպես հարևան Իսպանիայում, ամանորի գիշերը զանգերի 12 ղողանջներից հետո ընդունված է ուտել 12 խաղողներ, որոնցից յուրաքանչյուրի հետ մեկ երազանք է պահվում[1]։
  • Նոր տարին ընդունված է սկսել չար ոգիներին աղմուկով քշելով. դա կատարվում է կաթսաների կափարիչների և խոհանոցային այլ պարագաների օգնությամբ[1]։ Ժամանակակից Պորտուգալիայում այդ ավանդույթը գրեթե ամբողջությամբ փոխարինվել է ավանդական ամանորյա հրավառությունը։
  • Որոշ պորտուգալացիներ Նոր տարուն գնում են օվկիանոս` լողալու և այդպիսով «լվանում» անցած տարվա խնդիրները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով