Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

Տիրոջ  լսում  ենք՝  , չ բայց գրում  ենք ՝  ջ-ով։

օգուտ  լսում  ենք՝ ք,  բայց գրում  ենք՝  գ-ով։

կենդանի լսում  ենք՝  թ,  բայց  գրում  ենք՝  դ-ով։

անդադար  լսում  ենք՝  թ,  բայց  գրում  ենք՝  դ-ով։

վարդ   լսում  ենք՝   թ,  բայց  գրում  ենք՝  դ-ով։

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

Ոչխար-ոչխարներ

տեր-տերեր

որդ-որդեր

վարդենի-վարդենիներ

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

Ուրախանալ,     կերակրել,    հարցնել,  գնալ։

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-օգտակար

շերամ-իմաստուն

մետաքս-քնքուշ

ճիճու-փոքր

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

Ճիճու-որդ,     շերամ-որդ։

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար, ապերախտ, անխնամ, վարդենի

ան-դադար,  ապե-րախտ  ան-խնամ,  վարդե-նի,  վար-դենի

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը։-  Պատմողական
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:-  Հարցական

Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:-  Բացականչական

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Մարդիկ  շատ  են  սիրում  քայլել,  մեղուն  քաղում  էր  գեղեցիկ  հեկտար,    կենդանիները  լինում  են  դարբեր  տեսակների,     շերամը  չունի  թևեր  և  թունավոր չի,    կար  մի  գեղեցիկ  կարմիր  վարդենի։

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Այս     պատմվածքի   խորհորդն  այն  է,  որ   միշտ   պետքե   բոլորին  սիրես  ու  հարգես։ Գնահատես չարչարանք ու աշատանքը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով