Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքը
Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ամբողջովին գտնվում է հյուսիսային և արևմտյան կիսագնդերում: Այն Պանամայի ջրանցքով բաժանվում է ամենամոտ մայրցամաքից՝ Հարավային Ամերիկայից, իսկ Բերինգի նեղուցով՝ Եվրասիայից: Մայրցամաքի ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը:
Հյուսիսային Ամերիկայի ֆիզիկաաշխարհագրական դիրքը
4.jpg
Մայրցամաքի ծայրակետերն են. հյուսիսում Մերչիսոն հրվանդանը Բութիա թերակղզու վրա, հարավում՝ Մարյատո հրվանդանը, արևմուտքում՝ Ուելսի արքայազնի հրվանդանը և արևելքում՝ Սենտ Չարլզ հրվանդանը: Բացի մայրցամաքը եզրավորող կետերից՝ Գրենլանդիայի տարածքում է գտնվում նաև ամբողջ Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը՝ Մորիս Ջեսեպ հրվանդանը, որը հյուսիսային բևեռից հեռու է մոտ 710 կմ:
Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերը և Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը
North_America_cayraketer.jpg
Հյուսիսային Ամերիկայի ափամերձ ջրերով են անցնում նաև մի շարք օվկիանոսային հոսանքներ, որոնցից մայրցամաքի կլիմայի վրա առավել մեծ ազդեցություն ունեն Ալյասկայի տաք հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևմուտքում, Կալիֆորնիական սառը հոսանքը մայրցամաքի արևմուտքում, Անտիլյան և Գոլֆստրիմ տաք հոսանքները մայրցամաքի արևելքում և Լաբրադորյան սառը հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևելքում: Այդ հոսանքներից ամենահզորը Գոլֆստրիմն է, որի ճյուղավորությունները հասնում են մինչև Եվրոպայի հյուսիսային ափեր, իսկ ինքը` Գոլֆստրիմը, մեծապես ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով