Լիվինգստոն Լարնեդիի «Հոր զղջումը»

 

«Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:

Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը: Արմունկներդ հենել էիր սեղանին: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր.«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծնկի իջած գնդիկներով խաղում էիր: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Իսկ հետո դու գնացիր՝ քո փոքրիկ տոտիկներով աստիճանները բարձրանալու: Այսպես, ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը... Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը… Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ քեզ չէի սիրում, ամբողջ հարցն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով: Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծնկի եմ իջել քո առջև: Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը…
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ»:

Առաջադրանք

Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը:

Մեղադրիր կամ արդարացրու հորը:

Մեղադրել կարելի է, որովհետև

նա հաճախ էր բարկանում,

կոպիտ էր երեխայի հետ,

նվաստացնում էր նույնիսկ ուրիշների մոտ։

Արդարացնել էլ կարելի է, որովհետև

նա վերջում հասկանում է իր սխալը,

զղջում է,

ուզում է փոխվել և դառնալ լավ հայր։


հայրը սխալվեց, բայց նա լավ մարդ է, քանի որ գիտակցեց իր մեղքը։

Բառարանի օգնությամբ գտիր նշված բառերի հոմանիշները:

խոնավ → թաց

ծածուկ → գաղտնի

գիտակցելով → հասկանալով

կոպտեցի → կոպիտ վարվեցի / կշտամբեցի

կշտամբեցի → նախատեցի

ագահաբար → շատ արագ / ագահորեն

նվաստացրի → վիրավորեցի / ստորացրի

երկչոտ → ամաչկոտ

կտրուկ → հանկարծակի

ահավոր → սարսափելի

նողկալի → զզվելի

հրաշալի → շատ լավ / գեղեցիկ

անկեղծ → ազնիվ

արշալույս → լուսաբաց

Easter

Easter is one of the most important holidays for Armenian people. It is celebrated in spring and symbolizes new life, hope, and joy. On this day, Christians remember the resurrection of Jesus Christ.
In Armenia, families usually start the day by going to church and taking part in the Easter service. After that, they gather at home with their relatives and friends.
One of the most popular Easter traditions in Armenia is decorating eggs, usually in red color. Children enjoy playing Easter games. Families also prepare traditional Easter dishes, such as fish, rice with raisins, and sweet bread or cake.
Easter is a warm family holiday for Armenians. It brings people together and fills their homes with love, happiness, and faith.

Մեկ անհայտով հավասարումներ,6-րդ դասարան

 

Տեսական մաս,օրինակներ

Եթե հայտնի է, որ x տառով նշանակված թվի և 5-ի գումարը 8 է և պահանջվում է որոշել, թե որ թիվն է նշանակված x տառով, ապա ասում են, որ պետք է լուծել x + 5 = 8 հավասարումը:

Հավասարման արմատ անվանում են այն թիվը, որը x-ի փոխարեն տեղադրելով հավասարման մեջ, ստանում են ճշմարիտ թվային հավասարություն:

Լուծել հավասարումը՝ նշանակում է գտնել նրա բոլոր արմատները:

Օրինակ 1: Լուծենք x + 5 = 8 հավասարումը:

Լուծում: Հավասարման ձախ մասում գրված է x + 5 թիվը, իսկ աջ մասում՝ նրան հավասար 8 թիվը: Հավասարությունը չի փոխվի, եթե նրա ձախ և աջ մասերը փոքրացնենք 5-ով՝

x + 5 = 8

x = 8 – 5

x = 3 :

Պատասխան՝ 3:

Սովորաբար այսպիսի դեպքում ասում են, որ 5 թիվը տեղափոխել են հավասարման աջ մաս՝ հակառակ նշանով: Հաճախ ավելի կարճ են ասում՝ թիվը տեղափոխել են հավասարման աջ (կամ ձախ) մաս:

Օրինակ 2: Լուծենք x – 2 = 5 հավասարումը:

Լուծում: (–2) թիվը տեղափոխենք հավասարման աջ մաս՝

x – 2 = 5

x = 5 + 2

x = 7:

Պատասխան՝ 7:

Այսուհետև բազմապատկման նշանը կգրենք միայն թվերի բազմապատկման դեպքում, օրինակ՝ 6 * 7, բայց կգրենք 8x, ab, (12 – 5)x և այլն:

Օրինակ 3: Լուծենք 3x = 4 հավասարումը:

Լուծում: 3 և x թվերի արտադրյալը 4 է: Հավասարումը չի փոխվի, եթե նրա ձախ և աջ մասերը բաժանենք 3-ի՝

3x = 4

x = 4 : 3

x = 4/3

Օրինակ 4: Լուծենք 5x = 3x – 6 հավասարումը:

Լուծում:

5x – 3x = –6

2x = –6:

x = –6 : 2

x = –3 :

Պատասխան՝ –3:

Առաջադրանքներ

1)Արդյո՞ք 2 թիվը տրված հավասարման արմատ է.

  • ա) x – 2 = 0
  • բ) x + 4 = 0
  • գ) 2x = 4
  • դ) 3x – 4 = x
  • ե) x + 3 = 2x + 1
  • զ) 3x + 4 = 6x – 2

2) Լուծեք հավասարումը

  • ա) x – 2 = 0
  • բ) x + 4 = 0
  • գ) 100 + x = 0
  • դ) x – 5 = 6
  • ե) x + 2 = 5
  • զ) x – 11 = –7
  • է) 12 + x = 17
  • ը) x + 7 = 7
  • թ) x – 6 = 6

3)Լուծեք հավասարումը.

  • ա) x – 832 = 174
  • բ) x – 303 = 27
  • գ) 1405 – x = 108
  • դ) 84 + x = 124
  • ե) x + 818 = 896
  • զ) 2003 + x = 4561

4)Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

  • ա) x – 3 = 0,
  • բ) 3 – x = 0,
  • գ) x – 5 = 0,
  • դ) 2x = 6,
  • ե) 7 – x = 0,
  • զ) x = 6 – x:

Ք.ա. I դարի կեսերին Տիգրան Մեծի տերությունը հասել էր իր գագաթնակետին, սակայն Հռոմի հետ բախումները փոխեցին իրավիճակը։ Հռոմեական զորավար Լուկուլլոսը ներխուժեց Հայաստան և փորձեց գրավել Տիգրանակերտը, որը խիզախ պաշտպանության պատճառով երկար դիմացավ, սակայն դավաճանության հետևանքով ընկավ։ Տիգրան Մեծը ստիպված էր նահանջել, իսկ քաղաքը անցավ Հռոմի իշխանությանը։ Հետագայում Տիգրան Մեծի դեմ արշավեց նոր հռոմեացի զորավար Պոմպեոսը, ով ավելի խելացի քաղաքականություն վարեց։ Տիգրան Մեծը ստիպված եղավ խաղաղություն կնքել Պոմպեոսի հետ Ք.ա. 66 թվականին՝ պահպանելով Հայաստանի հիմնական տարածքները, սակայն կորցնելով նվաճված երկրները և վճարելով մեծ տուգանք Հռոմին։ Այս պայմանագրի արդյունքում Տիգրան Մեծի հզոր տերությունը թուլացավ, Հայաստանը դարձավ ավելի կախված Հռոմից, բայց պահպանեց իր անկախությունը որպես պետություն

Քերականություն

 

Տրված տեքստերում գտիր ուղղագրական սխալները և ուղղիր:

Մրջյունը և աղավնին

Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:

Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցը թաքուն գցել նրան: Փրկված մրջյունը, հասկանալով ամենը, շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:

Երկու նկարիչ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը, և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը, և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ:

Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասաց. «Դու ինչ՞ ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը, և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկված պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Սա մյուսից գեղեցիկ է»:

Miss Green and her difficult diet

Miss Green was very fat. She weighed 100 kilos, and she was getting heavier
every month, so she went to see her doctor.
He said, ‘You need a diet, Miss Green, and I’ve got a good one here.’ He
gave her a small book and said, ‘Read this carefully and eat the things on page 11
every day. Then come back and see me in two weeks’ time.’
Miss Green came again two weeks later, but she wasn’t thinner: she was
fatter. The doctor was surprised and said, ‘Are you eating the things on page 11
of the small book?’
‘Yes, doctor,’ she answered.
The next day the doctor visited Miss Green during her dinner. She was very
surprised to see him.
‘Miss Green,’ he said, ‘Why are you eating potatoes and bread? They aren’t in
your diet.’
‘But, doctor,’ Miss Green answered, ‘I ate my diet at lunch time. This is my
dinner.’

 

A. Answer these questions.
1. Why did Miss Green go to see her doctor?

Miss Green was very fat.

2. How did the doctor try to help her?

Because she weighed 100 kilos, and she was getting heavier
every month

3. Did she get thinner?

She wasn’t thinner.

4. Did she eat the things on page 11 of the book?

Yes

5. Why didn’t she get thinner?

‘I ate my diet at lunch time. This is my
dinner.’

Карлик нос

 

Прочитайте сказку Гауфа Вильгельма «Карлик Нос».

Викторина по сказке

1. Где жил Якоб вместе с родителями?

a) В Англии

b) В Германии

c) В Франции

d) В Италии

2. Чем занимался отец Якоба?

a) Пек хлеб

b) Чинил и делал обувь

c) Продавал овощи

d) Работал на рынке

3. Чем торговала мать Якоба?

a) Цветами

b) Овощами и фруктами

c) Шоколадом

d) Рыбой

4. Какой подарок Якоб часто приносил с рынка?

a) Игрушки

b) Цветы, монетки или пирожные

c) Печенье

d) Книги

5. Какая странная старуха подошла к матерям на рынке?

a) Красивая, молодая

b) Оборванная, с острым крючковатым носом

c) В синем платье

d) Ведущая кукольное шоу

6. Что предсказала старуха Якобу?

a) Он станет богатым

b) У него вырастет длинный нос и не будет шеи

c) Он будет великим поваром

d) Он уедет в другой город

7. В кого Якоб превратился, когда служил у старухи?

a) В морскую свинку

b) В белку

c) В курицу

d) В зайца

8. Сколько лет Якоб прослужил у феи в виде белки?

a) 3 года

b) 5 лет

c) 7 лет

d) 10 лет

9. Что он освоил за это время?

a) Чинил обувь и убирал полы

b) Готовил трудные блюда и паштеты

c) Ловил пылинки и собирал росу

d) Всё перечисленное

10. Как родители сначала отреагировали на возвращение Якоба?

a) Узнали его сразу

b) Не поверили, что это их сын

c) Обрадовались и сразу обняли

d) Позвали старуху

11. Почему Якоб не захотел работать у цирюльника?

a) Был слишком горд

b) Не умел делать пену

c) Боялся цирюльника

d) Не любил мыло

12. К кому Якоб решил обратиться за помощью, чтобы стать поваром?

a) К соседям

b) К герцогу

c) К цирюльнику

d) К своей матери

13. Какие качества Якоба помогли ему у герцога?

a) Красивый нос и рост

b) Опыт, мастерство в кухне и трудолюбие

c) Волшебство старухи

d) Доброта и улыбка

Փակագծերի բացումը․Ամրապնդում 6-րդ դասարան

1. Բացե՛ք փակագծերը և հաշվեք

  • ա) 49 – (38 – 5)=16
  • բ) –32 + (78 – 9)=32
  • գ) 72 + (–32 + 9)=31
  • դ) –63 – (–63 + 1)=-1
  • ե) (79 – 39) – (79 – 48)=
  • զ) (37 – 49) – (87 – 59)=
  • է) –(45 – 64) + (38 – 24)=
  • ը) –(–35 + 2) + (–35 – 8)=

2. Բացե՛ք փակագծերը և հաշվեք

  • ա) 108 – (108 – 5)
  • բ) –49 – (–49 + 2)
  • գ) –56 + (–98 + 56)
  • դ) 100 – (–5 + 100)
  • ե) (79 – 81) – (39 – 81)
  • զ) (–78 + 23) + (27 + 78)
  • է) (–39 + 15) – (5 – 39)
  • ը) (105 – 48) – (62 + 105)

3. Հաշվե՛ք՝ փակագծերը բացելով միայն այն դեպքում, երբ դա դյուրացնում է հաշվարկները.

  • ա) 79 – (63 + 7)
  • բ) 43 + (23 + 77)
  • գ) 79 – (79 – 7)
  • դ) 43 + (77 – 43)
  • ե) 102 – (56 + 44)
  • զ) 102 – (102 – 5)
  • է) 93 – (68 + 93)
  • ը) –72 – (99 + 1)
  • թ) 48 – (11 + 19)
  • ժ) 48 – (18 + 19)
  • ի) –56 + (96 + 9)
  • լ) 59 + (96 + 4)
  • խ) 52 – (32 – 41)
  • ծ) 73 – (68 – 8)
  • կ) –25 – (–45 + 19)
  • հ) –49 – (11 – 68)

Դարձվածքներ

  1. Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
    Իրար սրտից ջուր խմել –մեկը մյուսի սրտովը լինել
    Հազար մաղով անցկացրած –անամոթ
    Հիվանդի համար ջուր բերող –օգնության հասնող
    Գլխին կրակ թափել –բարկությունը թափել մեկի վրա
    Կանաչ-կարմիրը կապել –ամուսնանալ
    Կոպեկի համար մեռած –ժլատ
    Ուրիշի բնում ձու ածել –ուրիշին օգուտ տալ
    Ոտքի կոխան դարձնել –ոչնչացնել
    Փուշը մատից հանել –օգնել, աջակցել
    Գրքի մի երեսը կարդալ —միակողմանի նայել հարցին

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ

 

  1. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
  1. Լեղին ճաքել-Նապաստակի լեղին ճաքեց, երբ նկատեց, որ գայլն իրեն հետապնդում է։
  2. արյունը գլխին խփել-Արյունը գլխին խփեց, երբ տեսավ, որ ընկերը վիրավորվեց։
  3. հոգին ավանդել-Ծերունին իր այգում հոգին ավանդեց։
  4. անարգանքի սյունին գամել-Ընկերները նրան անարգանքի սյունին էին գամել։
  5. ճամփա պահել-Ես տարիներ շարունակ նրա ճամփան էի պահում։
  6. ականջի հետև գցել-Փաստորեն ականջի հետև էի գցել ամենակարևոր գործերս։

4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել-ձեռ առնել
հիվանդանալ-անկողին ընկնել
օգնել-ձեռք մեկնել
հասկանալ-գլխի ընկնել
մեռնել-հոգին ավանդել
անտեսել-ականջի հետև գցել
ծուլանալ-ալարել
ուրախանալ-աշխարհով մեկ լինել
ճարպիկ-օձի լեզու ունենալ
թանկ-ոսկու գին ունենալ
սպառնալ-մատ թափ տալ
գունատվել-պատի ծեփ դառնալ
էժան-ջրի գին ունենալ

English

Ling: Hi Amy. Were you at home last weekend?
Amy: No, I wasn’t. My family and I went to the beach. We often go to the beach at weekends.
Ling: You’re lucky. Did you have a nice time?
Amy: Oh, yes I had a great time
Ling: Where did you stay?
Amy: We stayed at my grandparents’ house.
Ling: Oh. Do they live near the beach?
Amy: Yes, they do. Their house is right by the beach.
Ling: Wow That’s cool. And what did you do there?
Amy: We walked along the beach and swam in the sea.
Ling: That sounds like a lot of fun.